Բռնցքամարտի ԱԱ. Անի Հովսեփյանը պարտվեց մեկնարկում

16:42 - 04 Հոկ, 2019

Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը (69 կգ) Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց ամերիկացի մրցակցի և դուրս մնաց պայքարից:

Հայաստանի ներկայացուցիչներից հոկտեմբերի 4-ին պայքարի մեջ էր մտել նաև Անահիտ Արոյանը (54 կգ), որը ևս պարտվել էր 1/16 եզրափակիչում և լքել պայքարը:
ԱԱ-ում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոն Անուշ Գրիգորյանը (51 կգ), որը հոկտեմբերի 3-ին մեկնարկել էր հաղթանակով և նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Այլ նորություններ