ԱԱ. Ծանրորդ Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

20:51 - 25 Սեպ, 2019

2019թ. Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը 5-րդ տեղը գրավեց Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշային կարգում:

Երկամարտում գյումրեցի ծանրորդը գրանցեց 390 կգ (178+212) արդյունք: Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 6-րդն էր:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) փոքր բրոնզե մեդալի էր արժանացել պոկում վարժությունում:

Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես կգան նաեւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը (+109 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):

Այլ նորություններ