ԱԱ. Տաթև Հակոբյանը 10-րդն է

16:55 - 25 Սեպ, 2019

Տաթև Հակոբյանն (87 կգ) ավարտեց ելույթը Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

Կանանց պայքարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը երկամարտի 226 կգ (105+121) արդյունքով գրավեց 10-րդ տեղը:

Սեպտեմբերի 25-ին մրցահարթակ դուրս կգա նաեւ 2019թ. Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ):

ԱԱ-ի կանանց պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանը (59 կգ) զբաղեցրել էր 14-րդ տեղը:

Այլ նորություններ