Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը և Մաքսիմ Վաշյե-Լագրավը չպարզեցին հաղթողին

17:23 - 23 Սեպ, 2019

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաղ դաշն կնքեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: 

Քառորդ եզրափակիչի երկրորդ պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին: Հաղթող չլինելու դեպքում պայքարը կշարունակվի թայ-բրեյքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:

Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

Այլ նորություններ