Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ

09:00 - 09 Սեպ, 2019

Ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 4:2 հաշվով հաղթեց Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին:

Հայաստանի հավաքականի կազմում 2 գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը նաեւ գոլային փոխանցում կատարեց Հովհաննես Համբարձումյանին: Եվս մեկ անգամ հյուրերը գրավեցին սեփական դարպասը:

Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականն 9 միավորով երրորդ տեղ բարձրացավ J խմբում, որի մրցաշարային աղյուսակը 18 միավորով գլխավորում է Իտալիայի հավաքականը: Երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիան ունի 12 միավոր, Բոսնիա-Հերցեգովինան՝ 7, Հունաստանը՝ 5, իսկ Լիխտենշտեյնը՝ 1:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի մամուլի ծառայություն

Այլ նորություններ