Վարդան Ադամյան. Վլադիմիր Ալավերդյանը առողջական խնդիրներ ուներ

18:20 - 27 Օգո, 2019

Օգոստոսի 21-25-ը հունգարական Ցեգետ քաղաքում անցկացված թիավարության աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Ալավերդյանը մեկնարկի դուրս չէր եկել բայդարկա 5000 մետր մրցատարածության եզրափակչում:

 ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայկական ազգային կանոԷի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդան Ադամյանը մեկնաբանեց, թե ինչու մարզիկը մեկնարկի դուրս չի եկել.

 «Նա միչև այդ մի քանի մեկնարկ է ունեցել՝ 500 և 1000 մետր մրցատարածություններում: Առողջական խնդիրներ է ունեցել՝ վատ ինքնազգացողություն, ինչի պատճառով մեկնարկի դուրս չի եկել»,- խոսքը եզրափակեց Վարդան Ադամյանը:

Այլ նորություններ