Հակոբ Սերոբյան. Իսրայելի բաց առաջնությանը մեր ամբողջ ներուժով չէինք մասնակցում

15:28 - 19 Օգո, 2019

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է Իսրայելի բաց առաջնությունը, որտեղ մեր  մարզիկները նվաճել էին մեկ ոսկե և արծաթե մեդալ:

«Ընդհանուր մասնակցությունը նորմալ էր: Եղավ այն, ինչ նախատեսել էինք: Մեր ամբողջ ներուժով չէինք մասնակցում: Մենք մրցաաշարին 100 տոկոսով պատրաստ չէինք, կարիք էլ չկար: Պետք չէր, մինչև հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը մտնել լավագույն մարզավիճակի մեջ: Մրցաշարի բոլոր ծախսերը հոգում էին կազմակերպիչները: Լավ կազմ էր հավաքվել Իսրայելում: Ուկրաինացի օլիպիական չեմպիոն Օլեգ Վերնաևն էլ էր մասնակցում: Ո՛չ Արթուրը, ո՛չ Վահագնը իրենց ամենաբարդ վարժությունները չկատարեցին: Անկեղծ ասած՝ Վահագնին անգամ մի փոքր բարձր միավորներ շնորհեցին, իսկ Արթուրը նրան զիջեց ընդամենը 9 տասնորդական:

Խոսելով ԱԱ-ին նախապատրաստվելու մասին՝ Սերոբյանը մասնավորապես նշեց, որ մինչև Գերմանիա մեկնելը թիմը կմասնակցի մեկ միջազգային մրցման և հավաքի.

«Շարունակում ենք պատրաստվել աշխարհի առաջնությանը: Մինչև Գերմանիա մեկնելը Բաթումիում մրցաշարի կմասնակցենք: Կմեկնեն Հարություն Մերդինյանն ու Արթուր Թովմասյանը: Սեպտեմբերի 12-26-ը ուսումնամարզական հավաք կանցկացնենք Թբիլիսիում: Քան որ, ԱԱ-ն ընդունող երկիրը հոգում է ծախսերի մի մասը, մեր բյուջեում գումար ավելացավ և մենք որոշեցինք մեծ կազմով հավաք անցկացնել: Առաջին անգամ հավաքի կգան նաև կանանց հավաքականի 4 մարմնամարզիկներ: 18 մարզիկ կմեկնի Թբիլիսի: Հավաքից անմիջապես հետո կմեկնենք Գերմանիա»,-խոսքը եզրափակեց Սերոբյանը:

Հիշեցնենք, որ Թել Ավիվում ավարտված մարմնամարզության Իսրայելի բաց առաջնության օղակների վարժության չեմպիոն էր դարձել եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը, իսկ եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն վարժության արծաթե մեդալն էր նվաճել:

 

 

Այլ նորություններ