Մ18 ԵԱ․ Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին՝ ոսկե մեդալակիր

02:10 - 05 Օգո, 2019

Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց բասկետբոլի հավաքականը դարձավ Անդորրայում ավարտված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող։

Մեր ընտրանին եզրափակիչում 79։73 հաշվով հաղթեց Մալթայի հավաքականին։

Հայաստանի հավաքականի անդամ Կայլա Քեշմեշյանը ճանաչվեց առաջնության լավագույն խաղացող:

Լավագույն հնգյակում ընդգրկվեց նաև Մերի Մարգարյանը:

Այլ նորություններ