Պատանեկան ԱԱ. Ռազմիկ Քուրդյանը՝ արծաթե մեդալակիր

21:10 - 03 Օգո, 2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը (110 կգ) դարձավ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող պատանեկան աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Հայ ըմբիշը եզրափակչում 0:1 հաշվով զիջեց իրանցի Շահրոխ Միքայելիին:

Մինչև եզրափակիչ, Քուրդյանը հաղթել էր ռումինացի, լեհ և վրացի ըմբիշներին:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ քաշային Արման Խաչիկյանը և 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը:

Երկուսն էլ հաղթել են իրանցի ըմբիշների:

Օգոստոսի 4-ին բրոնզե մեդալի համար կպայքարի 60 կգ քաշային Արման Վարդանյանը, իսկ 71 կգ քաշային Լյովա Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի թուրք ըմբիշի հետ:

Լուսանկարը՝ UWW-ի արխիվից:

Այլ նորություններ