Մ18 ԵԱ. Հայաստանի կանանց հավաքականը եզրափակչում է

18:42 - 03 Օգո, 2019

Անդորրայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին դուրս եկավ եզրափակիչ:

Կիսաեզրափակչում մեր ընտրանին հանդիպեց տան տերերի հավաքականի հետ և հաղթեց 71:61 հաշվով:

Եզրափակչում Հայաստանի ընտրանու մրցակիցը կլինի Մալթան:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մարի Մարգարյանը, որը վաստակեց 17 միավոր:

Այլ նորություններ