ԵԼ․ «Արարատ-Արմենիան» երրորդ փուլում է

02:43 - 31 Հուլ, 2019

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ:

Որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» ուժերը չափում էր Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իպսին»:

Հանդիպումն ավարտվեց 2։1՝ հօգուտ երևանյան թիմի։

Դուբլի հեղինակ դարձավ Օգանան։

Առաջին խաղը կայացել էր Երևանում, որտեղ Վարդան Մինասյանի թիմը հաղթել էր 2։0 հաշվով:

ԵԼ որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կհանդիպի  վրացական «Սաբուրթալոյի» հետ:

Այլ նորություններ