Միհրան Ջաբուրյան․Տարիքիս հետ կապված խոսակցությունները շատ են, բայց ես դեռ մրցակցություն եմ ապահովում

15:28 - 24 Հուլ, 2019

Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր, 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց իր մասնակցությունը․

«Մրցաշարին շատ լավ էի նախապատրաստվել։ Այն շատ կարևոր է ինձ համար՝ միշտ մասնակցել եմ՝ 2 անգամ հաղթող եմ ճանաչվել, 6 անգամ բրոնզե մեդալ եմ նվաճել, իսկ այս անգամ չստավեց եզրափակիչ գոտեմրատս և դարձա արծաթե մեդալակիր: Ծնկի վնասվածք ունեի»,-ասաց նա։

Խոսելով տարիքի մասին՝ հայ ըմբիշն ասաց, որ շատ են խոսակցությունները վերջինիս տարիքի հետ կապված, բայց դեռ կարողանում է մրցակցություն ապահովել․

«Ես կարողանում եմ գոտեմարտել և դիմակայել, անգամ օրենքների փոփոխությունները ինձ համար խոչընդոտ չեն՝ արդեն սովորել եմ»,-խոսքը եզրափակեց հայ ըմբիշը։

Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչում Միհրան Ջաբուրյանը 0:10 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ազամատ Տուսկաևին և դարձավ արծաթե մեդալակիր։

 Լուսանկարը՝ Sport News.am-ի

Այլ նորություններ