ԵԼ. «Փյունիկ»-«Շկուպի» գերլարված հանդիպումն ավարտվեց 3:3

19:50 - 11 Հուլ, 2019

Երևանի «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Գյումրիում ընդունեց մակեդոնական «Շկուպիին»:

4-րդ րոպեին Էրիկ Վարդանյանը, անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը, բացեց խաղի հաշիվը:

Հանդիպման  ընթացքում  Հայաստանի փոխչեմպիոնը պարտվում էր 1:3 հաշվով, սակայն խաղի վերջին րոպեներին Մաքսիմ Ժեստոկովի և Էդգար Մանուչարյանի խփած գոլերի շնորհիվ Ալեքսանդր Տարխանովի սաները կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը:

Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում, որը կկայանա հուլիսի 18-ին՝ Սկոպյեում:

Լուսանկարը` «Փյունիկ» ՖԱ-ի։

Այլ նորություններ