ԱՅՍՕՐ՝ ՈՒՇ ԵՐԵԿՈՅԱՆ

11:57 - 08 Սեպ, 2023

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում այսօր, Երևանի ժամանակով  22. 45 - ին կսկսվի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի  ծրագրով Թուրքիայի և  Հայաստանի ֆուտբոլի հավաքականների մրցավեճը:

Հանդիպումը կսպասարկի Իտալիայի մրցավարական հանձնախումբը:

Հիշեցնենք, որ նշած թիմերի երևանյան խաղում  2 : 1 հաշվով հաղթել են հյուրերը:

D խմբի մրցաշարային աղյուսակում ինը միավորով  առաջատարն է  Թուրքիայի հավաքականը: Մեր ընտրանին  վեց միավորով երկրորդն է։

 

Այլ նորություններ