«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց ԱԻԿ-ին

21:33 - 09 Հուլ, 2019

«Արարատ-Արմենիան» սկսեց իր ելույթները Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում Հայաստանի չեմպիոնը 2:1 հաշվով հաղթեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին:

«Դուբլի» հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը: Պատասխան խաղը հուլիսի 17-ին կկայանա Ստոկհոլմի «Ֆրենդս Արենայում»։

«Արարատ-Արմենիա»-ԱԻԿ զույգի հաղթողը կմրցի «Վալյուր»-«Մարիբոր» զույգի հաղթողի հետ։

Աղբյուրը և լուսանկարը` ՀՖՖ:

 

Այլ նորություններ