Արթուր Դավթյան. Վահագն Դավթյանի մեդալն ուժ տվեց ինձ

20:25 - 30 Հուն, 2019

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դավթյանը Մինսկում ավարտված Եվրոպական խաղերի հենացատկի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ ճեպազրույցում պատմեց տպավարությունների մասին:

«Անբացատրելի զգացողություններ են, չեմ կարող ոչինչ ասել: Այս մեդալը մեզ շատ էր պետք, ուրախ եմ, որ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց. դա ինձ ուժ տվեց և վարժությունս կատարեցի անթերի: Շնորհակալ եմ մարզիչներիս, ընկերներիս, ովքեր կողքիս էին, օգնում էին: Երեկվանից հետո դժվար էր, բայց հոգեբանորեն հավաքվեցի և կարողացա այսօր լավ հանդես գալ»,- ասաց Արթուր Դավթյանը:

Եվրոպական խաղերում Արթուր Դավթյանը հանդես էր եկել նաեւ բազմամարտի (5-րդ տեղ) եւ ազատ վարժության (6-րդ տեղ) եզրափակիչներում:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում:

Այլ նորություններ