Մինսկ-2019․ Հրաչիկ Բաբայանը 33-րդն է 50 մետր օդամղիչ հրացան վարժությունում

13:54 - 26 Հուն, 2019

Հրաձիգ Հրաչիկ Բաբայանը Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 6-րդ օրը մասնակցեց 50 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարին։

Բաբայանը գրանցեց 1142 արդյունքը։

Զբաղեցնելով 33-րդ հորիզոնականը՝ հայ հրաձիգը չհաղթահարեց որակավորման փուլը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Հրաչիկ Բաբայանը 10 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում գրանցել էր 623․6 արդյունքը և զբաղեցնելով 24-րդ հորիզոնականը՝ չէր հաղթահարել որակավորման փուլը։

Հունիսի 22-ին Բաբայանն Ալլա Պողոսյանի հետ հանդես էր եկել 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժությունում։

Գրանցելով 620․0 արդյունքը՝ հայ հրաձիգները զբաղեցրել էին 23-րդ հորիզոնականը և չէին հաղթահարել որակավորման փուլը։

Այլ նորություններ