Բասկետբոլի Հայաստանի վետերանների հավաքականը մասնակցում է միջազգային մրցաշարի

20:03 - 03 Դեկ, 2015

Ռուսաստանի Եսենտուկի քաղաքում շարունակվում է վետերան բասկետբոլիստների միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի վետերանների հավաքականը: Հայ վետերան բասկետբոլիստները մրցաշարի երկրորդ խաղում մրցել են Տագանրոգ քաղաքի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է 48-36 հաշվով՝ հաղթել են ռուսաստանցի վետերան բասկետբոլիստները:

Վետերանների հավաքականը մեկնարկային խաղում հանդիպել էր Եսենտուկի քաղաքի հավաքականի հետ և առավելության հասել 53-47 հաշվով:

Լուսանկարը՝ Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ