Արսեն Ղազարյան. Եկել էի ոսկե մեդալի հետևից

19:32 - 23 Հուն, 2019

Մինսկում շարունակվող Եվրոպական խաղերում Հայաստանի երկրորդ մեդալը նվաճեց 74 կգ քաշային սամբիստ Արսեն Ղազարյանը:

Բրոնզե մեդալի համար պայքարում Ղազարյանը 10։2 հաշվով առավելության հասավ Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Մարկարիանիի նկատմամբ։

Գոտեմարտից հետո հայ մարզիկը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց հաղթանակի մասին:

«Այս մրցակցին մեկ անգամ պարտվել էի մրցավարների կողմանապահության պատճառով։ Այս անգամ տրամադրվել էի, որ պետք է ամեն գնով գողանամ հաղթանակը։ Հաղթանակս միավորների բացահայտ առավելությամբ էր։ Ուղիղ մեկ տարի պատրաստվել էի այս մրցմանը։ Եթե անկեղծ, եկել էի ոսկու հետևից, բայց ռուս մարզիկի հետ գոտեմարտի սկզբնամասը չստացվեց և չկարողացա հետագայում հետ բերել կորցրածը։ Արդյունքիցս գոհ եմ, մեկ քայլ առաջ եմ գնացել և նախկինում ում պարտվել էի, հաղթեցի»,- ասաց Արսեն Ղազարյանը։

Այլ նորություններ