Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

23:16 - 22 Հուն, 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտին է մոտենում Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը։

Այսօր պայքարի էին դուրս եկել բռնցքամարտիկները։

Հայաստանի ներկայացուցիչ 81 կգ քաշային Գոռ Ներսեսյանը 1/16 եզրափակչում հաղթանակ տարավ Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Մրցավարները Ներսեսյանի հաղթանակով ավարտված առաջին ռաունդից հետո դադարեցրել են մենամարտը Դելիժայի վնասվածքի պատճառով։

Այս քաշային կարգի 1/8 եզրափակիչ փուլի մենամարտերը կայանալու են հունիսի 25-ին։

Ներսեսյանի մրցակիցը լինելու է մոլդովացի Անդրեյ Չիրյակովը։

Հայ բռնցքամարտիկներից այսօր պայքարի էին դուրս եկել նաև 75 կգ քաշային Արման Դարչինյանը և 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։

Դարչինյանը 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց, իսկ Մադոյանը պարտվեց 1/16 եզրափակչում։

Այլ նորություններ