Հայ ազատ ոճային ըմբիշները կմասնակցեն Նուսուևի հուշամրցաշարին

17:12 - 02 Դեկ, 2015

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը և Եվրոպայի 2014 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը կմասնակցեն Շևալյե Նուսուևի հուշամրցաշարին:

Երկար դադարից հետո Հայաստանի հավաքականին է միացել Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից Հաջիմուրադ Նուրմագոմեդովը, ով նույնպես կմասնակցի հուշամրցաշարին:

Ռուս վաստակավոր մարզիչ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարը կկայանա դեկտեմբերի 4-5-ը Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզապալատում:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ