Մինսկ 2019․ Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը չհաղթահարեցին որակավորման փուլը

14:02 - 22 Հուն, 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են Եվրոպական երկրորդ խաղերը։

Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի են դուրս եկել հրաձիգներ Ալլա Պողոսյանը և Հրաչիկ Բաբայանը, որոնք հանդես եկան 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժությունում։

Այս վարժության երկու կրակահերթերից յուրաքանչյուրին մասնակցում է 16 թիմ։

Պողոսյանը և Բաբայանն առաջին կրակահերթում գրանցեցին 620․0 արդյունքը, զբաղեցրին 12-րդ տեղը և չհաղթահարեցին որակավորման փուլը։

ԹԱՐՄԱՑՎԱԾ․ 2 կրակահերթերի արդյունքում մեր մարզիկները զբաղեցրին 23-րդ տեղը։

Այլ նորություններ