Մինսկ-2019․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

11:30 - 14 Հուն, 2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը կայանալու են Եվրոպական երկրորդ խաղերը։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարել է այն 4 ըմբիշների անունները, որոնք կներկայացնեն Հայաստանը Մինսկ-2019-ում։

Մինսկում մեդալների համար կպայքարեն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։

Այլ նորություններ