Համբուրգի բնակչությունը չի ցանկանում հյուրընկալել Օլիմպիական խաղերը

11:56 - 01 Դեկ, 2015

Գերմանական Համբուրգ քաղաքի բնակչության 51,6 տոկոսը հանրաքվեի ժամանակ դեմ է քվեարկել 2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելուն: Հանրաքվեի նման արդյունքից հետո` Համբուրգը դուրս է մնում հետագա պայքարից: 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար կպայքարեն Փարիզը, Հռոմը, Լոս Անջելեսը և Բուդապեշտը:

Միջազգային օլիմպիական կոմիտեն 2024 թվականի Օլիմպիական խաղերի քաղաքը կընտրի 2017 թվականի սեպտեմբերին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ