«Ճանապարհ դեպի Մինսկ». Հրաչիկ Բաբայան

16:00 - 08 Հուն, 2019

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի չորրորդ հերոսը հրաձիգ Հրաչ Բաբայանն է։

Հրաչիկ Բաբայան

Մարզաձեւը։ Հրաձգություն

Ծնվել է։ 01/08/1996

Ծննդավայրը։ Երեւան

Եվրոպական խաղերին մասնակցությունը։ 2-րդ անգամ

Ամենացավալի պարտությունը։ 2015 թվականին Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում։

Ամենակարեւոր հաղթանակը։ 2014 թվականին Նանկինում կայացած պատանեկան Օլիմպիական խաղերում։

Եվրոպական խաղերում

«Ավելի բարդ է մասնակցել այս խաղերին, քան առաջին անգամ, քանի որ կան որոշակի հոգեբանական  դժվարություններ. արդյունքս այս պահին ավելի ցածր է, քան այն ժամանակ։ Ինքս ինձ պետք է հաղթահարեմ,  այդ դեպքում արդյունքս թույլ կտա դուրս գալ եզրափակիչ փուլ»։

Այլ նորություններ