Լևոն Արոնյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

17:35 - 30 Նոյ, 2015

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

Դեկտեմբեր ամսվա աղյուսակում Լևոն Արոնյանը 6-րդ տեղում է: Ի տարբերություն անցած ամսվա` Արոնյանն առաջադիմել է մեկ տեղով:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն 10 շախմատիստների շարքում են նաև Վեսելին Տոպալովը, Վիշի Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին, Դինգ Լիրենը և Սո Ուեսլին:

Հայաստանի հավաքականի անդամներից Գաբրիել Սարգսյանը 43-րդ տեղում է, 88-րդ տեղում Սերգեյ Մովսիսյանն է, իսկ Հրանտ Մելքումյանը 95-րդն է:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ