«Ճանապարհ դեպի Մինսկ». Էդգար Ստեփանյան

15:00 - 05 Հուն, 2019

ՀԱՕԿ լրատվականը սկսում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ կներկայացնենք հունիսի 21-30-ը Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին:

Էդգար Ստեփանյան

Մարզաձեւը: Հեծանվասպորտ

Ծնվել է: 01.01.1997

Ծննդավայրը: ք. Մասիս

Եվրոպական խաղերին մասնակցությունը: Առաջին անգամ

Ամենացավալի պարտությունը: 2015 թվականի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 4-րդ տեղ զբաղեցնելը (1 օր անց սկրեչ մրցաձեւում Էդգարը դարձել էր Եվրոպայի չեմպիոն):

Ամենահիշվող հաղթանակը: 2014 թվականի Մ-19 աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:

Եվրոպական խաղերում...

«Ցանկանում եմ մեդալ նվաճել, բայց չեմ կարող ասել, թե ինչպես կստացվի: Պետք է այդ օրը լավ ինքնազգացողությամբ արթնանամ եւ սպորտային բախտը ժպտա ինձ: Մրցաշարերից առաջ կանխատեսումներ չեմ անում: Ես մարզվում եմ, կտրվում եմ բոլորից եւ ամեն ինչից, որպեսզի հասնեմ լավ  արդյունքի»:

Եվրոպական խաղերում հեծանվասպորտի մրցումային օրերն են՝ հունիսի 23, 27, 28, 29, 30:

Այլ նորություններ