ԵՐՐՈՐԴԸ ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

11:07 - 21 Նոյ, 2023

Չեռնոգորիայի Բուդվա  քաղաքում  զուգահեռաբար  անցկացվեցին շախմատի տղամարդկանց և կանանց  Եվրոպայի թիմային առաջնությունները:

Առավել հաջող  հանդես եկավ  Հայկ Մարտիրոսյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Շանթ Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան հնգյակով համալրված կազմը: Մեր տղաները ինը տուրում վաստակեցին 13 միավոր ու Սերբիայի և Գերմանիայի պատվիրակներից հետո,  գրավեցին երրորդ տեղը և պարգևատրվեցին բրոնզե մեդալներով:

Կանանց մրցավեճում առաջինը ճանաչվեցին բուլղարուհիները: Մեր թիմը / Լիլիթ Մկրտչյան, Մարիամ Մկրտչյան, Էլինա Դանիելյան, Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան /զբաղեցրեց  մրցաշարային աղյուսակի 11 –րդ հորիզոնականը:

 

Այլ նորություններ