Գագիկ Ծառուկյան. Երեխաների տոնը մեր ուրախության օրն է

19:00 - 01 Հուն, 2019

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 1-ին մասնակցեց «Մանուկների օրը ՀԱՕԿ-ի աչքերով» միջոցառմանը, որի սկզբում հանդես եկավ ողջույնի խոսքով։

«Հարգելի երեխաներ, ծնողներ, ուսուցիչներ, պարոն դեսպան, հունիսի մեկը երեխաների պաշտպանության օրն է: Ավանդույթի համաձայն՝ ՀԱՕԿ-ը եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կազմակերպում են երեխաներին նվիրված միջոցառում: Այս տարի նույնպես չենք խախտել այդ ավանդույթը: Երեխաների տոնը մեր ուրախության օրն է: Երեխա ունենալը երջանկություն է, նրանք մեր ապագան են եւ ամենաթանկն են մեր կյանքում: Նրանք պետք է լինեն առողջ ու կրթված, քանի որ մեր հույսն ու հավատն են, մեր ապագան են:

Բոլորիս ցանկությունն է, որ երեխաներն ունենան անհոգ մանկություն եւ հասնեն իրենց նպատակին: Նրանք պետք է լինեն մեր արժանի փոխարինողները, մեր երկիրը կառուցողն ու շենացնողը: Այս դահլիճի երեխաների մեջ են վաղվա օլիմպիական չեմպիոնները, գեներալները, գիտնականները: Ցանկանում եմ շնորհահալություն հայտնել մանկավարժներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել երեխաների կրթության ու դաստիարակության համար: Ցանկանում եմ երկրին խաղաղություն, երեխաներին առողջություն: Աստված պահապան բոլորիս»,- նշեց ՀԱՕԿ նախագահը:

Հիշեցնենք, որ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացված միջոցառմանը ներկա էին նաեւ Չինաստանի արակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլուն եւ անվանի մարզիկներ: Միջոցառումը կազմակերպվել էր մանկատների սաների, Երեւանի վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների եւ սիրիահայ երեխաների համար։

Այլ նորություններ