Հրում վարժությունում ուժերս չբավարարեցին. Գոռ Մինասյան

12:50 - 30 Նոյ, 2015

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանր Գոռ Մինասյանը գոհ է պոկում վարժությունում բարձրացրած կիլոգրամներից:

«Պոկում վարժության մասին խոսք չկա՝ գերազանց կատարված էր: Հրում վարժությունում, երևի ուժերս չբավարարեցին: Ինձ թվում է՝ կարող էի բարձրացնել, բայց ուժերս ծախսեցի պոկում վարժության վրա: Առաջիկայում պատրաստվելու ենք Ֆինլանդիայում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Մեկնլու ենք մեդալների ակնկալիքներով»,- ասել է ծանրորդը:

Հյուսթոնոմ ավարատված աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում փոքր բրոնզե մեդալ նվաճեցին Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ),  Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) և Գոռ Մինասյանը (105 կգ):

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ