Կարող էինք ավելի շատ մեդալներ նվաճել. Կարեն Աղամալյան

12:46 - 30 Նոյ, 2015

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ՀԱՕԿ լրատվության բաժնի հետ զրույցում անդրադարձավ Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկների ելույթներին:

«Տղաների ելույթներից գոհ եմ, բայց ավելի շատ մեդալների էի սպասում: Մեր բռնցքամարտիկները լավ պատրաստված էին, կարող էին ևս երկու մեդալ նվաճել, սակայն տարբեր պատճառներով դա չստացվեց: Կային հավասար մենամարտեր, որտեղ նախապատվությունը տրվեց մրցակցին, սակայն չեմ ցանկանում ամբողջ մեղքը բարդել մրցավարների վրա»,- նշեց Աղամալյանը:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որը կայացել է նոյեմբերի 19-29-ը Լեհական Կոլոբժեկ քաղաքում, հայ բռնցքամարտիկները նվաճեցին մեկ արծաթե (Վահե Բադալյանն, 52 կգ) և մեկ բրոնզե մեդալ (Ալեն Դանիելյան 49 կգ):

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ