Հայ մարմնամարզիկները կմասնակցեն «Դիտյատինի գավաթին»

11:44 - 21 Մայ, 2019

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանը կմասնակցեն Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մայիսի 22-26-ը կայանալիք «Դիտյատինի գավաթին»:

Պայքարը թիմային է: Թիմը բաղկացած է մեկական մեծահասակ եւ երիտասարդ մարմնամարզիկից: Մարզիկները հանդես են գալու բազմամարտում եւ անհատական գործիքների վրա: 

Մարմնամարզիկները մրցավայր են մեկնել մարզիչ Աշոտ Գասպարյանի հետ, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հանդես է գալու որպես մրցավար:

Այլ նորություններ