Վալոդյա Ֆրանգուլյանն արծաթե մեդալակիր է դարձել Կիեւում

21:00 - 11 Մայ, 2019

Ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) դարձավ Կիեւում անցկացվող ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին եւ մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարի արծաթե մեդալակիր:

Եզրափակիչում հայ ըմբիշը մրցեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանի հետ եւ պարտվեց ժամանակից շուտ՝ 0:11:

Եզրափակիչի ճանապարհին Վալոդյա Ֆրանգուլյանը հաղթել էր թուրք Թոլգա Աքյուզին (2:0), ուկրաինացի Անդրեյ Սվիրիդին (2:2) եւ բելառուս Արտսեն Կրաուչանկային (2:1):

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Ուկրաինայի մայրաքաղաք էին մեկնել նաեւ Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ), որոնք պարտություն են կրել: 

57 կգ քաշային Վաղինակ Մաթեւոսյանը որակավորման փուլում 12:1 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Մաշան Հասանովին, իսկ քառորդ եզրափակիչում 3:8 հաշվով պարտվեց վրացի Լաշա Լոմտաձեին:

74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը 1/8 եզրափակիչում 3:4 հաշվով պարտություն կրեց ուկրաինացի Դենիս Պավլովից:

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկեց վրացի Զաուր Բերաձեի նկատմամբ հաղթանակով (1:1), իսկ քառորդ եզրափակիչում 6:9 հաշվով պարտվեց մոլդովացի Անդրիան Գրոսուլին:

97 կգ քաշային կարգում Արման Մկրտչյանը որակավորման փուլում 4:10 հաշվով պարտվեց ուկրաինացի Արտեմ Հաշենկոյին, իսկ Սարգիս Հովսեփյանն ուկրաինացի Լուբոմիր Սագալյուկի հետ հաղթական գոտեմարտից (5:0) հետո քառորդ եզրափակիչում 0:6 հաշվով պարտվեց վրացի Զուրիկո Ուրտաշվիլիին:

125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը որակավորման փուլում 0:11 հաշվով պարտվեց լեհ Ռոբերտ Բարանին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Մայիսի 12-ին Անդրանիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայաստանի թիմը Կիեւ է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ: Թիմի հետ են նաեւ հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, ինչպես նաեւ մրցավար Գեւորգ Հարությունյանը։

Այլ նորություններ