Հռիփսիմե Խուրշուդյանը գրավեց 14-րդ տեղն աշխարհի առաջնությունում

05:10 - 29 Նոյ, 2015

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանն աշխարհի առաջնությունում գրավեց 14-րդ տեղը:

Խուրշուդյանը փոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 111 կգ, սակայն հետո չկարողացավ բարձրացնել 115 կգ:  Երրորդ մոտեցման ժամանակ հայ ծանրորդը կարողացավ գլխավերևում պահել 115 կգ: Հրման ժամանակ Խուրշուդյաը նախ հրեց 140, այնուհետ չկարողացավ բարձրացնել 145 կգ, բայց երրորդ մոտեցման ժամանակ նրան հաջողվեց բարձրացնել 145 կգ-ը: Երկամարտի` 260 կգ արդյունքում Խուրշուդյանը զբաղեցրեց  14-րդ հորիզոնականը: 

ԱՄՆ Հյուսթոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունն ավարտված է:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ