ԵԱ. Մարիա Գեւորգյանի եւ Լիլիթ Մկրտչյանի պարտիայում հաղթող չեղավ

09:00 - 21 Ապր, 2019

Թուրքիայում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը պարտություն են կրել, Մարիա Գեւորգյանը սպիտակ խաղաքարերով միավորը կիսել է Լիլիթ Մկրտչյանի հետ, իսկ Սիրանուշ Ղուկասյանը խաղաղ դաշն է կնքել ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովայի հետ:

Նախավերջին տուրից առաջ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը վաստակել են 5.5-ական միավոր, Սիրանուշ Ղուկասյանը՝ 4.5, իսկ Աննա Սարգսյանը՝ 4: Միանձնյա առաջատարն է ուկրաինացի Իննա Գապոնենկոն, որը հավաքել է 7.5 միավոր:

Այլ նորություններ