«Տաշիր» ակումբը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

17:39 - 27 Նոյ, 2015

Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվեց ազատ ոճի  ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որին Հայաստանը ներկայացել էր «Տաշիր» ակումբով:

Հայկական ակումբն առաջին տեղով էր դուրս եկել «C» խմբից` առավելության հասնելով Ղրղզստանի (6:2), Վրաստանի (4:4, 19-15 միավորներով), Բուլղարիայի (7:1) նկատմամբ:

Կիսաեզրափակչում հայ ազատոճայինները 2:6 հաշվով զիջել էին ԱՄՆ-ն ներկայացնող «Տիտան Մերկուրի» ակումբին: Բրոնզե մեդալի համար պայքարում հայկական ակումբը 1:7 հաշվով պարտվեց իրանական «Քեֆայաթի»-ին:

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությանը, որը կայացել է նոյեմբերի 26-27-ը, մասնակցել է 15 ակումբ` Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Բանգլադեշից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Հայաստանից,  Հունգարիայից , Ղրղզստանից, Մոնղոլիայից,  Վրաստանից, Լատինական Ամերիկայից և չորս թիմ Իրանից:

«Տաշիր» ակումբը ներկայացնում էին Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Երվանդ Թադևոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125 կգ) և իրանցի չորս ըմբիշ, որոնց տրամադրել էր կազմակերպիչ երկիրը:

Լուսանկարը` iwf.net-ի:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ