Արմեն Գրիգորյանը 9-րդն է

23:14 - 09 Ապր, 2019

Վրացական Բաթումիում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Այսօր  մրցահարթակ է դուրս եկել ու մեծահասակների առաջնությունում իր նորամուտն է նշել Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ, 73 կգ քաշային Արմեն Գրիգորյանը։ 18-ամյա ծանրորդը պոկում վարժությունում գրանցել է 140կգ, իսկ հրումում՝ 170կգ արդյունք՝ վարժություններից յուրաքանչյուրում միայն մեկական անգամ ծանրաձողը գլխավերևում ֆիքսելով։ Այդպիսով՝ Գրիգորյանը երկամարտի 310 կգ արդյունքով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

Վաղը մեր հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան 81 կգ քաշային կարգը ներկայացնող Անդրանիկ Կարապետյանն ու Ռաֆիկ Հարությունյանը։

Այլ նորություններ