«Ստեղծիր բիթ». Տոկիո-2020-ի նոր նախագիծը

12:11 - 10 Սեպ, 2019

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի Կազմկոմիտեն գործարկել է Make The Beat («Ստեղծիր բիթ») նախագիծը: Երկրպագուները հնարավորություն կունենան ծանոթանալ Խաղերի պաշտոնական երգերի հետ:

Պաշտոնական բիթը ստեղծվել է 1000 տարբեր ձայներից, որոնք ասոցացվում են սպորտի, ճապոնական մշակույթի, առօրյա կյանքի ու բնության հետ:

Երաժշտությունը շատ հեշտ է ընկալվում երկրպագուների կողմից եւ հարմար է պարերի համար: Տոկիո-2020-ի Կազմկոմիտեն կարծում է, որ Խաղերի բիթը մարզասերներին մոտիվացնում է նկարահանել տեսանյութ եւ այն հրապարակել սոցցանցերում՝ օգտագործելով նաեւ #2020beat հեշթեգը: Լավագույն հոլովակները Օլիմպիական խաղերի ընթացքում կցուցադրվեն մարզապալատներում ու ստադիոններում:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Այլ նորություններ