«Ա» լիգա. «Ուրարտուն» դուրս եկավ եզրափակիչ

12:22 - 02 Ապր, 2019

Բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի եզրափակիչում կհանդիպեն «Ուրարտուն» ու «Արագածը»:

Կիսաեզրափակիչի 5-րդ խաղում «Ուրարտուն» մրցակցի խաղահրապարակում 85:80 հաշվով հաղթել է «Արցախին»՝ շարքի հաշիվը դարձնելով 4:3 (երրորդ եւ չորրորդ շրջանի խաղերը եւս փլեյ-օֆֆի հաշվարկի մեջ են):

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում «Արագածը» պայքարից դուրս էր թողել «Արթիկ-Ման Հոլդինգին»: Եզրափակիչ շարքի հաշիվը 2:0 է՝ հօգուտ «Արագածի»: Հայաստանի չեմպիոն կդառնա եզրափակիչում 5 հաղթանակի հասած թիմը:

Այլ նորություններ