Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը կրեց երկրորդ պարտությունը

00:05 - 27 Մար, 2019

Ֆուտբոլի 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 0։2 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի թիմին։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված խաղում հյուրերը մեկական գոլ խփեցին խաղակեսերից յուրաքանչյուրում։

Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1:2 հաշվով պարտվել էր Բոսնիայի եւ Հերցեգովինային։ Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երեւանում ընդունելով Լիխտենշտեյնի թիմին:

Եվրո-2020, ընտրական փուլ, երկրորդ տուր

J խումբ

Հայաստան - Ֆինլանդիա՝ 0:2

Ֆրեդրիկ Յենսեն, 14, Պյուրյու Սոիրի, 78

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայություն

Այլ նորություններ