Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացան շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն Ռոբերտ Հովհաննիսյանը, ով մրցում էր Շանթ Սարգսյանի հետ: Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արման Փաշիկյանը և Մանուել Պետրոսյանը կիսեցին միավորները: Հայկ Մարտիրոսյանն էլ՝ պարտվեց:
Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանն ունեն 3-ական միավոր:
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են: