Կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը

11:00 - 22 Փետ, 2019

Երևանում անցկացվեց ազատ ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:Մրցագորգ ելան 95 մարզիկներ: Նրանց թվում  կային աշխարհի, Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ, որոնք հիմնականում տոն տվեցին մրցումներին:

Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանն ասաց , որ ընդհանուր լավ  պատրաստականությամբ  10 քաշային կարգերից աչքի ընկան 57 կգ, 61կգ, 65 կգ, 74կգ,  և որ  ուրախալի է `  125կգ քաշային կարգերի տղաները:

Առաջնության արդյունքներով կկազմվի հավաքական, որը կնախապատրաստվի Իսպանիայում հունիսին կայանալիք Եվրոպայի ազատ ըմբշամարտի երիտասարդական առաջնությանը:

Հունահռոմեական ըմբշամարտի հանրապետական երիտասարդական առաջնությունը տեղի կունենա Երևանում ` մարտի 2 –ին:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ