Գ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանին

13:21 - 13 Փետ, 2019

Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ծննդյան օրվա առթիվ արտասահմանյան մակնիշի նոր ավտոմեքենայով է պարգևատրել հունահռոմեական ոճի ըմբիշ, անցյալ տարվա աշնանը Սլովակիայում ընթացած ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանին: 20-ամյա մարզիկն իր երախտագիտությունն է հայտնել ՀԱՕԿ նախագահին՝ խոստանալով ամեն ինչ անել՝  Գագիկ Ծառուկյանի հույսերն արդարացնելու և Օլիմպիական չեմպիոն դառնալու համար : 

Այլ նորություններ