Մեր դահուկորդների քառյակը կմրցի աշխարհի առաջնությունում

12:00 - 12 Փետ, 2019

Ավստրիայի Զեեֆելդ  քաղաքում փետրվարի  20– ին կմեկնարկի դահուկավազքի աշխարհի 52 –րդ առաջնությունը: Հայաստանից  հանդես կգան  չորս  մարզիկներ  ` Կատյա Գալստյանը, Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը և Մյասնիկ Ղարիբյանը:

Աշխարհի առաջնության ծրագրով մեր տղամարդիկ  կմրցեն 15 կմ, 30 կմ և 50 կմ մրցատարածությունում, Կատյա Գալստյանը ` 5 կմ և 15 կմ մրցատարություններում: Մեր դահուկորդները  կմասնակցեն նաև արագավազքի մրցումներին / սպրինտ / և   պետք է  անցնեն 1400  կամ ` 1600 մետր :

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ