Գ. Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին

14:14 - 08 Փետ, 2019

 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծ թվով մարզագույք և մարզասարքեր է նվիրաբերել Արցախի զորամասերին: Օրեր առաջ Արցախ կատարած այցի ընթացքում բարձրաձայնվել էր զորամասերում մարզվելու անհրաժեշտության և մարզական գույքի բացակայության խնդիրը: Գագիկ Ծառուկյանը հենց տեղում խոստացել էր, որ հարցին լուծում կտրվի ամենասեղմ ժամկետներում: Այսօր արդեն մեր թիկունքը պահող զինվորները մարզվում են ժամանակակից մարզագույքով ու մարզասարքերով:

Այլ նորություններ