Վոլեյբոլ ձյան վրա

13:00 - 14 Հուն, 2019

Աստիճանաբար մեծանում է  << Վոլեյբոլ ձյան վրա >> մարզաձևի աշխարհագրությունը: Հունվարի 18 –ին Ծաղկաձորում մեկնարկող Հայաստանի տղամարդկանց և կանանց բաց առաջնությանը կմասնակցեն  12 –ական թիմեր  / տղամարդկանց մրցաշարի մասնակիցներից մեկը Վրաստանի վոլեյբոլիստներն են / : Մրցաշարը կանցկացվի նոր կանոնակարգով:  Խաղադաշտում միմյանց դեմ կպայքարեն ոչ թե երկուական, ինչպես նախկինում էր,  այլ ` երեքական մրցակիցներ  /մեկական պահեստայինով /:

Մրցումները  կավարտվեն հունվարի 20 –ին:

Հայաստանի առաջնության հաղթողները կստանան Եվրոպայի 2020թ. առաջնություններին մասնակցելու ուղեգրեր:

 

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ