ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁՄԵՌԱՅԻՆԸ

12:29 - 01 Հոկ, 2020

Պեկինի << World Winter Sports Expo >>  ցուցահանդեսի ձմեռային մարզաձևերի  / 2019 – 2020թթ. /  լավագույն մրցաշար անվանակարգի հաղթողի կոչմանն արժանացել է Լոզանի ձմեռային պատանեկան  երրորդ օլիմպիական խաղերը ։

Ժյուրին հատկապես նշել է մրցույթի կազմակերպիչների  մեծ ներդրումը օլիմպիական արժեքների հանրահռչակման  և մասսայականացման գործում: Խաղերին մասնակցել են  79 երկրի 1872 երիտասարդ մարզիկ - մարզուհիներ: 

Մի քանի  մարզաձևեր  առաջին անգամ  են ներկայացվել մարզահանդեսում։  Օրինակ ՝  դահուկային սպորտի խառը փոխանցավազքերը և հոկեյի 3 x 3 մրցաշարը։

Բացի այդ, կազմկոմիտեն հանդես է եկել   մշակութային լայնածավալ ծրագրով, որը ևս մեկ անգամ շեշտադրում է սպորտի միավորող ուժը: 

Նշած  մրցանակաբաշխությունը սահմանվել է 2016 թ. և  կոչված է ոգեշնչել Չինաստանում և նրա սահմաններից դուրս գտնվող մարդկանց ձմեռային սպորտով զբաղվելու համար: 

 

 

Այլ նորություններ