Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր բնակարաններ ու ավտոմեքենաներ է նվիրել մրցաշրջան 2018-ում Հայաստանի պատիվը բարձր պահած մարզիկներին : Բնակարանով է պարգևատրվել նաև ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Պարգևները հանձնելիս Գագիկ Ծառուկյանը նշել է, որ 2019թ-ը նախաօլիմպիական ու կարևոր տարի է, ուստի պետք է կրկնապատկված եռանդով մարզվել: