Հայտնի են մեր թիմերի մրցակիցները

15:00 - 14 Դեկ, 2018

ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում  դեկտեմբերի 13 –ին տեղի է ունեցել  մինչև 18 և մինչև  20 տարեկան  բասկետբոլիստների Եվրոպայի  2019թ. առաջնությունների վիճակահանությունը:

C դիվիզիոնիում  Հայաստանի մինչև 18 տարեկան տղաների հավաքականը հանդես կգա B ենթախմբում: Մեր ընտրանու մրցակիցներն են՝ Ջիբրալթարի, Ալբանիայի, Սան Մարինոյի և Մալթայի թիմերը: Հանդիպումները կանցկացվեն հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը՝ Անդորրայում: Այնտեղ, նույն տարիքի մեր մարզուհիների մրցակիցները B ենթախմբում կլինեն Վրաստանի և Ջիբրալթարի հավաքականները: Խաղերը`հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը:

 Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հայտնվել է B դիվիզիոնի C ենթախմբում և  կմրցի Շվեդիայի, Կոսովոյի, Հոլանդիայի , Վրաստանի, Էստոնիայի ներկայացուցիչների հետ: Մրցումները նշանակված են Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաքում՝ հուլիսի 12-ից 21-ը:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

Այլ նորություններ