Առջևում է << Արագածը >>

11:25 - 19 Նոյ, 2018

ՀՀ  տղամարդկանց բասկետբոլի Ա լիգայի առաջնության յոթերորդ տուրում գրանցվեցին հետևյալ հաշիվները. << Էրեբունի – Սեդարս >> - << Արցախ >> ` 94 : 91, ՖԻՄԱ - << Արագած >> ` 97 : 103, << Արթիկ - Ման Հոլդինգ >> - << Ուրարտու – Վիվառո >> ` 80 : 85:

Մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակում են << Արագած >> /  14 միավոր /, << Ուրարտու – Վիվառո >> / 12 միավոր /  և   << Արթիկ - Ման Հոլդինգ >>   / 10 միավոր / թիմերը:

Ութերորդ տուրում միմյանց հետ կմրցեն  << Արագած >> - << Էրեբունի – Սեդարս >> / նոյեմբերի 22-ին, ժամը 19.00 –ին Միկա /,   << Արթիկ - Ման Հոլդինգ >>  - ՖԻՄԱ / նոյեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, Միկա /,  << Ուրարտու – Վիվառո >> -  << Արցախ >> / նոյեմբերի 25 –ին, ժամը 14.00 –ին, Օլիմպավան /:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ